Եվրախորհրդարանը քվեարկեց ԵՄ-ի եւ Բրիտանիայի միջեւ հարաբերություններին նվիրված համաձայնագրի օգտին
Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն Է տվել Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո Եվրամիության եւ Մեծ Բրիանիայի միջեւ երկկողմ հարաբերություններին նվիրված համաձայնագրին: Քվեարկության արդյունքները, որը նախօրյակին կայացել Է հեռավար, ապրիլի 28-ին հրապարակել Է Brexit-ի հարցերով ԵԽ-ի համակարգող եւ լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտը:
«Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրի եւ համագործակցության համաձայնագրին: Արգելքների ստեղծման եւ ազատությունների վերացման՝ պատմության մեջ առաջին առեւտրական գործարքը: Ձախողում երկու կողմերի համար Էլ, բայց ավելի լավ Է, քան ոչինիչ»,- գրել Է նա Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ