Apple-ը Հեյգերի հաշվիչով արդիականացված iPod է ստեղծել ԱՄՆ-ի համար
Apple-ը ԱՄՆ կառավարության հետ աշխատել է «iPod-ի գաղտնի արդիականացման» վրա, հայտնում է IXBT-ը՝ վկայակոչելով Apple-ի ծրագրային ապահովման նախկին մշակող Դեւիդ Շեյերին:
Շեյերը նշել է, որ 2005 թվականին iPod-ի ծրագրային ապահովման տնօրենը իրեն խնդրել է «օգնել ԱՄՆ էներգետիկայի նախարարության երկու ինժեներների՝ հատուկ iPod ստեղծել»: Իրականում այդ ինժեներները ԱՄՆ-ի պաշտպանական խոշոր կապալառու Bechtel-ի աշխատակիցներ են եղել: Այդ ժամանակ Apple-ում միայն չորս հոգի են իմացել նախագծի մասին, այսօր նրանցից ոչ մեկը չի աշխատում ընկերությունում: Ծրագրի գոյության որեւէ փաստաթղթային ապացույց նույնպես չկա:
Թիմը iPod-ի արդիականացումը սկսել է հավելյալ հատուկ սարքավորումներից տվյալներ ձայնագրելու համար: Սարքը նախկինի պես պետք է սովորական iPod-ի տեսք ու գործառույթներ ունենար, իսկ iPod-ի կոշտ սկավառակի վրա գրված ցանկացած լրացուցիչ տվյալ չպետք է հայտնաբերվեր:
Կարծիքներ