Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք (տեսանյութ)
Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, ոստիկանություն է բերման է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձուկն ինքն է որսացել Աղստև գետից` իր պատրաստած էլեկտրական ագրեգատով:
Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին:
Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ