Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, որը պատկանում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով շրջանում՝ սպառնալիքը վերացնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ առավոտյան երկու արձակում է գրանցվել Լիբանանից դեպի Իսրայել։

«Իսրայելական բանակը պատասխանել է՝ հարվածելով կրակի օջախին: Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում