Հայ հրաձիգները կմասնակցեն Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ հրաձիգները կմասնակցեն Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: 


Մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։

Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով. ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան և հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչն Անդրանիկ Այվազյանն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում