Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին
![Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61ebb95da81b4.jpg)
Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:
Հունվարի 21-ին գերատեսչությունում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտման չորս փաստի մասին:
«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մեկ անգամ»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Գերատեսչությունում հավելել են, որ կրակոցների ժամանակ ուժայինները նռնականետեր են կիրառել:
Կարծիքներ