Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
ԱՀԿ-ն հայտնում է պանդեմիայի ողջ ընթացքում աշխարհում գրանցված վարակման 340 543 962 և մահվան 5 570 163 դեպքի մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։
Մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 3 472 227 մարդ, գրանցվել է մահվան 9 184 դեպք։
Պանդեմիայի ընթացքում առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարի 20-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել էր վարակման 3 933 319 դեպք։
Հիվանդացության մակարդակով առաջատարներն են՝
ԱՄՆ – 68 199 861,
Հնդկաստան – 38 566 027,
Բրազիլիա – 23 416 748,
Մեծ Բրիտանիա – 15 613 287,
Ֆրանսիա – 15 201 084։
Առավել շատ մահվան դեպքեր գրանցվել են հետևյալ երկրներում՝
ԱՄՆ – 852 334,
Բրազիլիա – 621 855,
Հնդկաստան – 488 396,
Ռուսաստան- 324 752,
Մեքսիկա- 302 112։
Կարծիքներ