Խուճապ չկա գյուղում, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է. Խնապատ համայնքի ղեկավար

Խուճապ չկա գյուղում, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է. Խնապատ համայնքի ղեկավար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի ոստիկանությունից հայտնել էին՝ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Խնապատ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ականներն ընկել են համայնքապատկան դաշտերում:

«Մոտավորապես ժ. 10:30-ին պայթյունները լսվել են՝ երկու հատ, մեկ րոպեի տարբերությամբ: Ենթադրում ենք, որ ականանետ է, ուղղակի տրամաչափը չենք կարող ասել, քանի որ թանձր մառախուղ է եղել, պայթյունի տեղը չենք հայտնաբերել:

Դրանք հերթական սադրանքներն են Ադրբեջանի կողմից, խուճապ են ուզում առաջացնել ժողովրդի մոտ: Առանձին խուճապ չկա գյուղում, ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է»,- ասել է Խնապատ համայնքի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում