ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 11-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը:
Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը՝ Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Տիկին Փիթրս Յահիան ևս, իր հերթին, ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ:
Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:
Կարծիքներ