Թալիբները հուսով են, որ օտարերկրյա զորքերն Աֆղանստանից կհեռանան մինչեւ ապրիլի վերջը
Թալիբները հույս ունեն, որ Աֆղանստանում մնացած օտարերկրացի զինվորականները երկրից կհեռանան մինչեւ ապրիլի վերջը: Հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է «Թալբան» շարժման՝ Կատարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շեր Մոհամադ Աբաս Սթանիքզայը:
«Լոկ երեք ամիս Է մնացել մինչեւ Աֆղանստանից ամերիկացի եւ մյուս օտարերկրացի զինվորականների դուրսբերման վերջին ժամկետը: Մեծ մասը դուրս Է բերված, միայն մի քանի հազարն Է մնում: Մենք հուսով ենք, որ ապրիլի վերջին նրանք կհեռանան Աֆղանստանից»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ