Ուկրաինական զինվորական կոչումներն անցել են ՆԱՏՕ-ի զինվորական կարգի ծածկագրերի

Ուկրաինական զինվորական կոչումներն անցել են ՆԱՏՕ-ի զինվորական կարգի ծածկագրերի

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրամանագիր է ստորագրել STANAG 2116 ստանդարտով ուկրաինական զինվորական կոչումների՝ ՆԱՏՕ-ի զինվորական կարգի ծածկագրերի անցման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Սա եւս մեկ քայլ է, որն ապահովում է անդամ պետությունների զինված ուժերի համատեղելիությունը»,-ասվում է ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ստորագրված հրամանագիրը սկսում է զինվորական կոչումներով զինծառայողների կարիերայի կառավարման կադրային մենեջմենթի գործող համակարգի հյուսիսատլանտյան վերափոխումը: Իր հերթին, դա կդառնա Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական կադրային քաղաքականության հայեցակարգի ծրագրի մի մասը մինչեւ 2025 թվականը:

«Տվյալ որոշումները կոչված են փոխելու խորհրդային ձեւով կարիերայի կառավարման համակարգը ժամանակակից համակարգով: Դա, փաստացի, աշխատանքի նոր փիլիսոփայություն է, որը նախատեսում է կարիերայի աճ եւ ապահովում  յուրաքանչյուր զինվորի, սերժանի, սպայի համար»,-նշել է Տարանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում