Իրանը գործարկել է ուրանի հարստացման համար տեղակայված ցենտրիֆուգների նոր կասկադը
Ատոմային էներգիայի միջազգային կամզակերպությունը հայտնել է, որ Իրանն սկսել է ուրանի հարստացումը «Նաթանզ» միջուկային կառույցում տեղակայված IR-2m ժամանակակից ցենտրիֆուգների երրորդ կասկադի միջոցով:
«2021 թվականի մարտի 7-ին գործակալությունը հաստատել է, որ Իրանը սկսել է բնական ուրանի հարստացումը IR-2m 174 ցենտրիֆուգներից կազմված երրորդ կասկադի օգնությմաբ»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՄԱԿ-ի միջուկային հարցերով կառույցի զեկույցում:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչը փետրվարին հայտնել էլ, որ երկիրը ժամանակակից ցենտրիֆուգների նոր կասկադներ է տեղակայել «Նաթանզ» և «Ֆորդոու» միջուկային կառույցներում՝ մեծացնելու համար ուրանի հարստացման հնարավորությունները:
Կարծիքներ