Անկարգությունների պատճառով Բրազիլիայում մինչև ամսվա վերջ արտակարգ դրություն է հայտարարվել
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Բրազիլիայում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված կիրակի օրը պետության նախկին ղեկավար Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցների կողմից կազմակերպված անկարգությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա ընթերցեց համապատասխան հրամանագիրը։
Լուլա դա Սիլվայի խոսքով՝ Բրազիլիայում անվտանգության գործառույթներն օրինականորեն վերապահված են Դաշնային շրջանի ռազմական ոստիկանությանը, որը, նրա կարծիքով, «ոչինչ չի արել»։ «Ես դա կանվանեի դաշնային շրջանի հասարակական անվտանգության համար պատասխանատուների անկարողություն, չկամություն կամ նույնիսկ չարամտություն: Եվ սա առաջին անգամը չէ», - ավելացրեց նա: Երկրի ղեկավարի խոսքով՝ իրավապահների նման անգործությունը չպետք է անպատիժ մնա։ «Նրանք չեն կարող ծառայել գերատեսչությունում, քանի որ բրազիլական հասարակությունը չի վստահում նրանց»,- ընդգծել է Լուլա դա Սիլվան։
Կարծիքներ