Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ռուս-թուրքական համագործակցությունն ու այլ հարցեր

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ռուս-թուրքական համագործակցությունն ու այլ հարցեր

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերին։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցում նախագահներն ընդգծել են, որ Իսրայելն ու Պաղեստինը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և վերսկսեն բանակցությունները։ Ըստ հաղորդագրության՝ Մոսկվան և Անկարան պատրաստ են նպաստել դրան։

Նշվում է, որ զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է «պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին»։ Ղեկավարները խոր մտահոգություն են հայտնել «բռնության շարունակվող էսկալացիայի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աղետալի աճի կապակցությամբ»։

Ընդգծվել է երկու կողմերի կողմից հրադադարի անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը, և երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ակտիվորեն նպաստելու դրան, ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Էրդողանը նաև ընդգծել են, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատած՝ երկու պետությունների բանաձևի հիման վրա, որը նախատեսում է անկախ Պաղեստին պետության ստեղծում 1967թ. իր մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում։

Բացի այդ, պետությունների ղեկավարներն անդրադարձել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության որոշակի հարցերի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում