Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել
6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնական (Արեւելյան) ծովի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) Տոտորի քաղաքից 205 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-սայանյան մասնաճյուղը: Ալթայա-սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, Երեւանի ժամանակով հունվարի 28-ին ժամը 04:38-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնն ունեցել Է հյուսիսային լայնության 37,35 աստիճան եւ արեւելյան երկայնության 134.27 աստիճան կոորդինատները:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ