Որևէ միջադեպ չի գրանցվել. ՊԲ խոսնակն արձագանքել է տարածվող լուրերին
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ և հարակից համայնքների մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակ բացելու մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին «Արցախպրես»֊ի հարցմանն ի պատասխան ասաց ԱՀ ՊԲ մամուլի ծառայության պետ Սուրեն Սարումյանը։
«Իրավիճակը կայուն է , շփման գծի նշված հատվածում որևէ միջադեպ չի գրանցվել»,֊ նշել է ՊԲ խոսնակը։
Կարծիքներ