Գիտնականները հայտնել են վաղաժամ մահից խուսափելու պարզ միջոցի մասին
Ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունն օգտակար է, բայց մեծ ծանրաբեռնվածությունները թույլ են տալիս խուսափել վաղաժամ մահից, պարզել են Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։ Հոդվածը, որում ներկայացված է առողջության պահպանման պարզ միջոցը, հրապարակվել է Nature Medicine ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 96 հազար մարդ, որոնք կրել են ֆիզիկական ակտիվությանը հետեւող թրեքեր։ Գիտնականները ցանկանում էին պարզել՝ չափավոր կամ մեծ ինտենսիվության վարժություններն օգնո՞ւմ են արդյոք վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցնել ակտիվության ընդհանուր ծավալում դրա ավանդից բացի։ Այդ նպատակով կամավորների մոտ նրանք հաշվարկել են էներգիայի ծախսը (PAEE)։
Նշենք, որ այսօր բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ակտիվ լինել, իսկ շաբաթական 150 րոպե հատկացնել միջին ինտենսիվության վարժություններին (արագ քայլքին) կամ 75 րոպե մեծ ինտենսիվության վարժություններին (վազքին)։ Նախորդ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ չափավոր եւ մեծ ինտենսիվության վարժությունները առողջությանն ավելի շատ օգուտ են բերում, քան թեթեւ ակտիվությունը, բայց պարզ չէր՝ սա արդյոք կապվա՞ծ է այն բանի հետ, որ այն մեծ ավանդ է բերում կամ լրացուցիչ օգուտ է տալիս։
Ընթացիկ հետազոտության մասնակիցների PAEE-ի միջին ցուցանիշը կազմել է 40 կՋ/կգ/օր, որի երրորդ մասը բաժին է ընկնում չափավոր ինտենսիվության ակտիվությանը։ Դիտարկման ժամանակահատվածի ընթացքում (3,1 տարի) մահացել է 732 մարդ։ Եղած տվյալները վերլուծելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ ցանկացած ինտենսիվության էներգիայի ծախսի մեծացումը սերտորեն կապված է վաղաժամ մահվան ավելի փոքր հավանականության հետ։
Կարծիքներ