ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 38 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։
Կարծիքներ