Ռումինիայի հարկային վարչությունն արգելափակել է «Աերոֆլոտ»-ի հաշիվները
Ռումինիայի հարկային վարչարարության ազգային գործակալությունը արգելափակել է ռուսական «Աերոֆլոտ» ընկերության երկրում ներկայացուցչության բանկային հաշիվները։ Հինգշաբթի օրը հարկային վարչարարության հրամանը տրվել է Monitorul Official ամսագրում , որը հրապարակում է պետական կառավարման պաշտոնական ակտերը։
Փաստաթղթում նշվում է, որ Վիտալի Սավելիևը, Միխայիլ Պոլուբոյարինովը և Սերգեյ Չեմեզովը ներառված են ԵՄ պատժամիջոցների ցանկում, իսկ երեք հաշիվներ, որոնք ներկայացուցչությունը ունի Raiffeisen բանկում, արգելափակված են։
Լրատվամիջոցներն ընդգծում են, որ սա Ռումինիայում առաջին պատժամիջոցն է ռուսական ընկերության նկատմամբ։
Կարծիքներ