Պերուի նախկին նախագահը դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, ով 25 տարվա ազատազրկում է կրում այլախոհների առևանգում, խոշտանգում և սպանություն կազմակերպելու մեղադրանքով, դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է RPP ռադիոկայանը։
2017 թվականին Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարդասիրական նկատառումներով ներում է շնորհել պետության նախկին ղեկավարին առողջական վիճակի պատճառով։ Սակայն ավելի ուշ դատարանը չեղյալ հայտարարեց այս որոշումը հանրային բողոքի ֆոնին, որը վերաճեց անկարգությունների, պարզաբանում է ռադիոկայանը:
2009 թվականի ապրիլին երկիրը 1990-2000 թվականներին ղեկավարած քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել մարդու իրավունքների խախտման մեջ և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, դատարանը դիտարկել է Ֆուխիմորիի մասնակցությունը 1991 թվականի նոյեմբերին Բարրիոս Ալտոս թաղամասում 15 մարդու սպանությանը, ինչպես նաև 1992 թվականի հուլիսին Լիմայի Լա Կանտուտայի համալսարանի ինը ուսանողների և ուսուցչի առևանգմանը և սպանությանը: Բացի այդ, նախկին նախագահը դատապարտվել է մի շարք գործերով՝ կապված կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման հետ։
Կարծիքներ