ԱՄՆ միջուկային սուզանավը մուտք է գործել Պարսից ծոց. իսրայելական սուզանավն էլ Կարմիր ծովում է

ԱՄՆ միջուկային սուզանավը մուտք է գործել Պարսից ծոց. իսրայելական սուզանավն էլ Կարմիր ծովում է

ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը Հորմուզի նեղուցով անցել և մուտք է գործել Պարսից ծոց, ինչն ակնհայտ սպառնալիք է Իրանին: Ամերիկյան Georgia SSGN-729-ին ուղեկցել են երկու հրթիռային ռազմանավեր: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Միաժամանակ, Իրանին ուղղված ուղերձ է հղել նաև Իսրայելը՝ իր սուզանավը Սուեզի ջրանցքով ուղարկելով Կարմիր ծով: Այս մասին հայտարարել է Իսրայելի հանրային հեռարձակողը՝ նշելով, որ դա իրականացվել է Եգիպտոսի իշխանությունների թույլտվությամբ: Հրեական պետության պաշտպանության նախարարությունը, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում