Ավագ Ուրբաթի արարողությունն անց է կացվել դատարկ հրապարակում
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Երկրորդը երկրորդ տարին է՝ ինչ Ավագ Ուրբաթի արարողություններն անց է կացնում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ոչ թե Կոլիզեումում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երեկոյան Հռոմի Պապը Սուրբ պատարագ է մատուցել Վատիկանի տաճարում: Ավանդույթի համաձայն՝ հանդիսավոր արարողությունից հետո Հռոմի պապը պետք է ուղևորվեր դեպի Կոլիզեում, որտեղ համաձայն լեգենդի՝ տառապանքներով են իրենց մահկանացուն կնքել առաջին քրիստոնյաները: Սակայն համավարակի պատճառով, ինչպես և նախորդ տարի, Հռոմի պապը երեկոյան ժամը 21 .00-ին դուրս է եկել Սուրբ Պետրոսի տաճարից, որպեսզի գլխավորի Խաչելության ճանապարհը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի տառապանքներին ու մահվանը: Այս անգամ Via Crucis-ը կրկին անցել է աշխարհի ամենագլխավոր կաթոլիկական տաճարի դիմաց գտնվող դատարկ հրապարակով: Խաչն ուղեկցել են փոքրաթիվ երեխաներ՝ դաստիարակների ու քահանաների ուղեկցությամբ: Նրանք ավանդաբար 14 կանգառ են արել, յուրաքանչյուրի ժամանակ շշնջացել են Ավետարանից հատվածներ, աղոթքներ և մտորումներ, որոնք այս տարի գրել են Հռոմի և Ումբրիայի դպրոցականները:
Այս ամենն արտացոլում է համավարակի իրողությունը: Երեխաներից մեկը պատմել է լոքդաունի ժամանակ իր միայնության մասին, մյուսն էլ պատմել է, թե ինչպես է երկար ժամանակ կորոնավիրուսով հիվանդ գտնվել հիվանդանոցում, նաև պատմել է, թե ինչպես են մի պապիկի բերել, ով մահացել է կորոնավիրուսից: Կեսօրին Պապը շփվել էր Վատիկանի թափառականների ու անտունների հետ:
Կարծիքներ