Մակրոնն ու Բայդենը կարևորել են Լիբիայի հարցով խորհրդաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը կարևորել են նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացումը։ Այս մասին ասված է ուրբաթ օրը Հռոմում երկու առաջնորդների բանակցություններից հետո ընդունված համատեղ կոմյունիկեում։
«Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները ընդգծում են Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի կարևորությունը դեկտեմբերի 24-ին այնտեղ կայանալիք ընտրությունների լույսի ներքո»,- ասվում է փաստաթղթում։
Համաժողովին մասնակցելու համար Փարիզ է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Կարծիքներ