Բահրեյնի իշխանությունները Լիբանանի դեսպանից պահանջել են լքել երկիրը 48 ժամվա ընթացքում

Բահրեյնի իշխանությունները Լիբանանի դեսպանից պահանջել են լքել երկիրը 48 ժամվա ընթացքում

Բահրեյնի ղեկավարությունը Լիբանանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում լքել թագավորությունը։ Այս մասին ասվում է Բահրեյնի ԱԳՆ-ի ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Բահրեյնի Թագավորությունում Լիբանանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ կապված վերջերս լիբանանցի պաշտոնյաների կողմից արված անընդունելի և վիրավորական հայտարարությունների հետ», - ասվում է դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, տեքստում նշվում է, որ ընդունված որոշումը ոչ մի կերպ չի ազդի Բահրեյնում բնակվող Լիբանանի քաղաքացիների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում