Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շտապ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարն ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին, թույլ տալ ավելացնել մարդասիրական օգնությունը և պայմաններ ստեղծել ավելի լայն տարածաշրջանային կայունության համար», - ասվում է գրավոր հայտարարության մեջ: Միլլերը հայտնել է, որ Բլինկենը Գալանտին ասել է, որ «էսկալացիան չի բխում կողմերից ոչ մեկի շահերից»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում