«Սևիլիա»-ն շնորհավորել է Կապառոսին

«Սևիլիա»-ն շնորհավորել է Կապառոսին

Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Խոակին Կապառոսին:

«Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն: Շնորհավորում ենք Ազգերի լիգայի B լիգա բարձրանալու կապակցությամբ»,- գրված է «Սևիլիա»-ի  թվիթերյան էջում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում