Պետդեպարտամենտում հավաստել են Իրանի հարցերով ԱՄՆ-ի նոր հատուկ դեսպանորդի նշանակման պլանները. Reuters
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել Է այն տվյալները, որ նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Մելլին նախկինում եղել Է նախագահի հատուկ օգնականը, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի գոտու գործերով Սպիտակ տան համակարգողը, մասնակցել Է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համահարփակ պլանի (ԳՀՀՊ) կնքման՝ Վիեննայի բանակցություններին: Բացի դրանից, նա Օբամայի ավագ խորհրդականն Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գծով:
Ինչպես, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել Է Associated Press գործակալությունը, Մելլին կգլխավորի «տարբեր հայացքների տեր խորթափանց փորձագետների» անձնախումբը: «Մելլի ծառայության ցուցակում են հաջող բանակցությունները, որոնք սահմանափակում են իրանական միջուկային ծրագիրը, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համոզված Է, որ նա կկարողանա կրկին անել դա»,- ասել Է զրուցակիցը:
Ինչպես հունվարի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Վաշինգտոնը Թեհրանից սպասում Է վերադարձ ԳՀՀՊ-ի շրջանակում պարտավորությունների կատրմանը, իսկ այնուհետեւ կգնահատի նրա քայլերն ու կորոշի, թե արժե արդյոք միանալ այդ համաձայնագրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ