Աֆղանստանի ՊՆ-ը հայտարարել է «Թալիբան» շարժման 233 զինյալների ոչնչացման մասին

Աֆղանստանի ՊՆ-ը հայտարարել է «Թալիբան» շարժման 233 զինյալների ոչնչացման մասին

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 233 գրոհայինների, ևս 88-ը վիրավորվել են: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:

Նախարարության տվյալներով՝ բանակը ռազմական գործողություններ է իրականացրել մի շարք նահանգներում: Անվտանգության ուժերը «հայտնաբերել և վնասազերծել են 15 ինքնաշեն պայթուցիկ սարքեր»: Բացի այդ, ոչնչացվել են գրոհայինների զենքերը, զինամթերքն ու մեքենաները:

Կիրակի օրը Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Թալիբան» շարժման 136 զինյալների ոչնչացման և երկրի տարբեր նահանգներում արմատական ​​շարժման 81 զինյալների վիրավորելու մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում