Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու երկրորդ միջնորդությունը կներկայացվի երկրի խորհրդարան
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության երկրորդ քաղաքացիական նախաձեռնությունը կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 50000 ստորագրություն և կարող է քննարկվել խորհրդարանի կողմից։ Այդ մասին չորեքշաբթի օրը վկայում են kansalaisaloite.fi հատուկ կայքի տվյալները, որտեղ տեղադրված է փաստաթուղթը։
«Նախաձեռնության հեղինակները և ստորագրողներն առաջարկում են խորհրդարանին կոչ անել կառավարությանը և նախագահին սկսել նախապատրաստական աշխատանքները, որոնց նպատակը կլինի խորհրդարանին առաջարկություն ներկայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ