Ռոման Աբրամովիչը վաճառում է Լոնդոնի «Չելսին». հասույթը կուղղվի Ուկրաինայում պատերազմից տուժածներին
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել իր բրիտանական «Չելսին» ֆուտբոլային ակումբը, հայտնում է BBC-ն:
«Ես կցանկանայի անդրադառնալ վերջին մի քանի օրերի ԶԼՄ-ների շահարկումներին՝ կապված «Չելսիի» իմ սեփականության հետ: Ինչպես ավելի վաղ ասացի, ես միշտ որոշումներ եմ կայացրել ակումբի շահերից ելնելով: Հետևաբար, ներկա իրավիճակում ես որոշել եմ. վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է թիմի շահերից»,- ասվում է Աբրամովիչի հայտարարության մեջ։
Գործարարը հայտնել է, որ ակումբի վաճառքից ստացված գումարը կուղղվի բարեգործական հիմնադրամին, որը կստեղծվի Ուկրաինայում պատերազմից տուժածներին օգնելու համար։
Կարծիքներ