Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
![Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը](https://freenews.am/uploads/images/image_750x_61f1707d874ca.jpg)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ, փետրվարին նախատեսվող այցի մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:
Կարծիքներ