Վենեսուելայում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Վենեսուելայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 52-ը անհետ կորած են համարվում։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն եռօրյա սուգ է հայտարարել, կիրակի օրը հայտնել է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
«Մինչ օրս հայտնաբերվել է 22 մահացածի դի, ավելի քան 52-ը անհետ կորած է», - լրագրողներին ասել է նա։ Նրա հայտարարությունները հեռարձակվել են Venezolana de Television հեռուստաալիքով:
Կարծիքներ