Իրաքի առաջատար կոալիցիան առաջադրում է նախագահի և վարչապետի թեկնածուներ
«Հայրենիքի փրկություն» կոալիցիան, որը Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) ամենամեծ կոալիցիան է, հայտարարել է երկրի նախագահի և վարչապետի պաշտոններում իր թեկնածուների առաջադրման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։
Իրաքի օրենսդրության համաձայն՝ նոր նախագահը պետք է ընտրվելուց հետո 15 օրվա ընթացքում պաշտոնապես վարչապետ նշանակի խորհրդարանի ամենամեծ դաշինքից: «Հայրենիքի փրկությունը» կաբինետի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Մուհամմեդ Ջաֆար ալ-Սադրի թեկնածությունը, ով Մուքթադա աս-Սադրի փեսան է։ Նախկինում Մուհամմեդ Ջաֆար ալ-Սադրը եղել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր և արդեն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու 2018 թվականին։
Կարծիքներ