Հռոմի պապն ու Ուկրաինայի նախագահը քննարկել են հումանիտար միջանցքների հարցը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մարդասիրական միջանցքների հարցը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։
Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին Զելենսկին հայտնել էր Twitter-ի իր էջում, իսկ հետո՝ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում։ Զելենսկին, մասնավորապես, ասել է, որ Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում։
Կարծիքներ