Մեծ Բրիտանիայում մեկնարկել են մինչև 30 տարեկան անձանց քովիդ-պատվաստումները
Մեծ Բրիտանիայում հասանելի է դարձել քովիդ-պատվաստումը 30-ից ցածր տարիքի անձանց համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Առողջապահության նախարար Մեթ Հենքոքի խոսքով՝ դա կմոտեցնի երկիրը մարդկանց ազատությունների վերադարձման նպատակին։ Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին պատվաստվել, ինչպես նաև չմոռանալ երկրորդ դեղաչափը ստանալու անհրաժեշտության մասին։
Կառավարության հաշվարկներով՝ մինչև հունիսի 21-ը կորոնավիրուսի դեմ պատվաստումը կավարտի երկրի չափահաս բնակչության մոտ 60 տոկոսը։
Կարծիքներ