ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջքից հետո բարեհաջող հասել է Գվատեմալա

ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջքից հետո բարեհաջող հասել է Գվատեմալա

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը ժամանել է Գվատեմալայի մայրաքաղաք այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը թռիչքից 25 րոպե անց հարկադիր վայրէջք էր կատարել Մերիլենդի Էնդրյուս ռազմաբազայում։ Պատճառը եղել է շասսիիի հետ կապված խնդիրը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Գվատեմալայում նրան դիմավորել է երկրի ԱԳ նախարար Պեդրո Բրոլոն։

Հարրիսը հունիսի 7-8-ն այցով կգտնվի Գվատեմալայում և Մեքսիկայում, որտեղ կքննարկի դեպի ԱՄՆ զանգվածային միգրացիայի խնդիրը։

Սա փոխնախագահի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում