Apple-ն անլար մագնիսական մարտկոց կթողարկի սմարթֆոնների համար

Apple-ն անլար մագնիսական մարտկոց կթողարկի սմարթֆոնների համար

Ամերիկյան Apple ընկերությունն անլար մագնիսական մարտկոց է մշակում վերջին սերնդի սմարթֆոնների լիցքավորման համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները:

Գործակալության զրուցակիցների խոսքով` Apple-ի մասնագետները մեկ տարի է, ինչ աշխատում են այս նոր արտադրանքի վրա եւ նախատեսում էին այն լայն հանրությանը ներկայացնել iPhone 12 սմարթֆոնների շնորհանդեսից մի քանի ամիս անց, որը տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անլար մարտկոցը համատեղելի կլինի MagSafe-ի հետ, որը նախատեսված է վայրկենական մագնիսացման եւ ավելի արագ լիցքավորման համար: Մարտկոցի կորպուսը, ամենայն հավանականությամբ, պատրաստված կլինի սպիտակ ռետինե նյութից: Ապագա մշակումը, ինչպես պարզաբանում է Bloomberg-ը, տարբերվում է Apple-ի Smart Battery Case-ից: Դրանք նախատեսված են մարտկոցի էներգիայի մեծացման եւ պաշտպանության համար, օրինակ` iPhone 11 Pro Max սմարթֆոնի:

1976-ին հիմնադրված Apple-ը, iPhone- ներից բացի, MacBook նոթբուքեր, iPad պլանշետներ, iMac, iPod երաժշտական ​​նվագարկիչներ եւ բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումներ է արտադրում: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, ամենամեծերից մեկն է աշխարհում: Դրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1.2 տրիլիոն դոլարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում