Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը  կընդարձակվի

«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի:
Դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացա բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման եւ կահավորման աշխատանքները։
Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։ Բաժանմունքի ընդարձակման համար պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կահավորումն ընթանում է առանց խնդիրների, նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալները եւ թթվածնի 15 կետերը։

Շրջեցի հիմնանորոգված եւ կահավորված սենյակներում, զրուցեցի բուժանձնակազմի հետ, տվեցի համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ։ Բաժանմունքի ընդարձակման անհրաժեշտությունն առաջացավ այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Մարտունու բժշկական կենտրոնը, բացի կորոնավիրուսով հիվանդներից, Արցախում բռնկված պատերազմի հետեւանքով ընդունեց նաեւ վիրավոր զինվորներին։ Նման գերբեռբնվածության պայմաններում մենք որոշեցինք ընդարձակել համապատասխան բաժամունքը, որն այս տարվա հուլիսից, գործել է ծանրաբեռնված գրաֆիկով։

Նախատեսեցինք գործող մահճակալների թիվը 50-ից հասցնել 70-ի։ ՀՀ առողջապահության նախարարությունը դրականորեն արձագանքեց մեր առաջարկությանը, եւ այսօր արդեն ունենք այս կարեւոր ձեռքբերումը, հատկապես որ համավարակը դեռ չի նահանջել։
Հուլիսից մինչ տարեվերջ Մարտունու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման միջոցով առողջացել են վարակված 440 հիվանդ։ Այստեղ բուժվել են ոչ միայն մեր մարզի, այլ նաեւ Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Այդ ընթացքում բաժանմունքի բժիշկներն նվիրական գործ են կատարել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում