Պենտագոնը նկատել է Չինաստանի հետախուզական օդապարիկը ԱՄՆ հյուսիսում

Պենտագոնը հաստատել է ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերումը ԱՄՆ մայրցամաքի վրա և նշել, որ վերջին մի քանի տարիներին արձանագրել է նման սարքերի օգտագործումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմական խոսնակ Պատրիկ Ռայդերի՝ հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Պենտագոնին, հայտնել էին ենթադրաբար չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին, որը շարժվում է ԱՄՆ-ի հյուսիսային մասի վրայով։
Ըստ NBC հեռուստատեսության աղբյուրների , ԱՄՆ կառավարությունը «վստահ է, որ գնդակը պատկանում է Չինաստանին» և համապատասխան հարցում է ուղարկել չինական իշխանություններին «տարբեր ալիքներով ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Պեկինում»։
Կարծիքներ