Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը

Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։

Մտքեր են փոխանակվել Կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում