ՌԴ զինված ուժերը Դոնբասում կռվում են այնտեղի ժողովրդի և Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

ՌԴ զինված ուժերը Դոնբասում կռվում են այնտեղի ժողովրդի և Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

Ռուսաստանի Դաշնության զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում պայքարում են Դոնբասի ժողովրդի, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ։

«Այժմ այս օրերին դուք պայքարում եք Դոնբասում մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի՝ Ռուսաստանի անվտանգության համար», - ասել է պետության ղեկավարը՝ դիմելով Կարմիր հրապարակում զինվորականների շքերթի անձնակազմերին։

Նախագահն ասել է, որ Ռուսաստանն Արևմուտքին ազնիվ երկխոսության կոչ է արել, բայց ամեն ինչ ապարդյուն է եղել։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։

«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել՝ միմյանց շահերը հաշվի առնելով: Սակայն իզուր, ՆԱՏՕ-ի երկրները  չուզեցին լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի և ավանդական արժեքների հանդեպ սիրուց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում