Երևանը պետք է Մոսկվային պաշտոնապես իրազեկի, որ Ղարաբաղում Սիրիացի գրոհայիններ կան, որպեսզի Ռուսաստանը սկսի հակաահաբեկչական գործողություն. Կոնստատին Կոսարե

Երևանը պետք է Մոսկվային պաշտոնապես իրազեկի, որ Ղարաբաղում Սիրիացի գրոհայիններ կան, որպեսզի Ռուսաստանը սկսի հակաահաբեկչական գործողություն. Կոնստատին Կոսարե

Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի՝ Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես պետք է Մոսկվային տեղեկացնեն, որ Լեռնային Ղարաբաղում կռվում են սիրիացի գրոհայիններ։ Այդ ժամանակ արդեն Ռուսաստանը կարող է հայտարարել հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին ռեգիոնում։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի լեգիտիմ իրավունք սկսելու հակաահաբեկչական գործողություն։ «Պետք է գնահատել հավաստիությունը այդ տեղեկատվության, վտանգավորությունն ու ռիսկերը, որոնք առաջանում են դրա հետ կապված։ Բնականաբար Երեւանը պետք է պաշտոնապես դիմի եւ ոչ թե պարզապես եզրակացնի, որ Ռուսաստանը նման հիմքեր ունի»,- ասել է Կոսաչեւը, հավելելով, որ ներկա պահին ինչ որ կանխատեսումներ անելը դժվար է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում