Մբապեն գոլը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարող 8-ամյա երկրպագուին

Մբապեն գոլը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարող 8-ամյա երկրպագուին

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Նիմի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում խփած գոլերից մեկը նվիրել է ակումբի պատանի երկրպագուներից մեկին: 8-ամյա երկրպագուն պայքարում է քաղցկեղի դեմ:

Գոլից հետո Մբապեն ցուցադրել է մարզաշապիկի տակի շապիկը, որի վրա հետևյալ գրառումն էր. «Դիմացիր, Լյուկա, ես քեզ հետ եմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում