Անհայտ անձինք Մինսկի կենտրոնում առևանգել են Մարիա Կոլեսնիկովային
Սեպտեմբերի 7-ի առավոտյան Մինսկի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային: Այս մասին հայտնում է Tut.by-ն՝ վկայակոչելով միջադեպի ականատեսին:
Ըստ Tut.by–ի ընթերցողի, ով ներկա է եղել առևանգմանը, Կոլեսնիկովային նստեցրել են «Կապ» նշանով միկրոավտոբուսի մեջ ու տարել անհայտ ուղղությամբ: Նրա հեռախոսը չի պատասխանում: Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ իրենք տեղեկություններ չունեն Կոլեսնիկովայի կալանավորման մասին:
Բելառուսի նախագահի ձերբակալված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Կոլեսնիկովան հայտնի դարձավ նախընտրական արշավի ընթացքում որպես կանանց եռյակի մասնակից. նա ելույթ էր ունենում հավաքույթներում մեկ այլ չգրանցված թեկնածուի ՝ Վալերի Ցեպկալոյի և նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին: Նա «եռյակի» վերջին անդամն է, որ մնացել էր Բելառուսում և ազատ էր: Կոլեսնիկովան միացել էր վերջերս ստեղծված ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահությանը: Նախորդ օրը նա Մինսկում մասնակցել էր բողոքի հերթական զանգվածային երթին:
Կարծիքներ