Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահի պարզաբանել է
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը:
Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հշեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ժամկետի փոփոխությունը ներկայումս նախագծման փուլում է:
Նա նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի:
«Առաջին խումբը վարձու աշխատողներն են:
Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են:
Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են:
Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ):
Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները:
Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։
Կարծիքներ