ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 8-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 405.23 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.18 դրամով և կազմել 443.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.12 դրամով և կազմել 514.89 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 219.53 դրամով և կազմել 26791.04 դրամ: Արծաթի գինն աճել է 0.26 դրամով և կազմել 299.39 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում