Նեթանյահուն մերժել է ԱՄՆ կառավարության խնդրանքները. Բլինքենը վերադարձել է Վաշինգտոն

Նեթանյահուն մերժել է ԱՄՆ կառավարության խնդրանքները. Բլինքենը վերադարձել է Վաշինգտոն

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոն է վերադարձել։ Իսրայելական մամուլը հայտնում է, որ Նեթանյահուն մերժել է ԱՄՆ կառավարության բոլոր խնդրանքները, բացի մեկից՝ չհարձակվել լիբանանյան «Հզբոլլահի» վրա: Այս ամենի միջակայքում Բլինքենի գլխավոր ձեռքբերումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի և արաբական չորս այլ առաջնորդների հանձնառությունն է՝ պատերազմից հետո օգնել Գազայի վերականգնմանը։

Արաբական առաջնորդները համաձայնել են նաև աջակցել պաղեստինյան նոր և կատարելագործված կառավարությանը, որը կապահովի Գազայի անվտանգությունը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջարկել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել Գազայի վերականգնման գործարքի շրջանակներում, բայց միայն այն պայմանով, որ պաղեստինցիներին սեփական պետություն ստեղծելու հեռանկար կտրվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում