Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը և Սարիկ Մինասյան չեն մեկնի Ղրղզստան. ՀՀ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ստորագրած կարգադրությունը
ՀՀ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը։
Պատգամավորներն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնակցեին Ղրղզստանում տեղի ունենալիք խորհրդարանի ընտրություններին, իսկ Ալեն Սիմոնյանը պիտի ղեկավարեր ԱՊՀ դիտորդական առաքելությունը։
Կարծիքներ