Հայտնաբերվել են անցած տարվանից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակի մասունքները

Հայտնաբերվել են անցած տարվանից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակի մասունքները

Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում