Մոնակոն և Լիվերպուլը հետաքրքրված են ամերիկացի կիսապաշտպանի ծառայություներով
Ֆրանսիական «Մոնակոն» և անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Շալկե 04»-ի ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակկենիի ծառայություններով:
21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածություն ունի նաև լիվերպուլյան մյուս ակումբը՝ «Էվերթոնը», հայտնում է L’Equipe-ը:
Ամերիկացին Գերմանիա է եկել 2016 թ-ին՝ «Դալլասի» ակադեմիայից: Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ., իսկ տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվորո:
Կարծիքներ